Անցյալ շաբաթվանից սկսած Չինաստանից կոնտեյներներով առանցքային ուղղություններով բեռնափոխադրումների նախնական արժեքները բարձրացել են:
Համաձայն Shanghai Containerized Freight Index (SCFI)-ի տվյալների`
— Դեպի Հյուսիսային Եվրոպա մեկ TEU-ի համար` 912 ԱՄՆ դոլլար, որը 0.5% ավել է, քան անցյալ շաբաթ
— Դեպի Միջերկրական ծով մեկ TEU-ի համար` 797 ԱՄՆ դոլլար, որը 3.2%-ով ավել է, քան մեկ շաբաթ առաջ էր
— 40` կոնտեյների արժեքը դեպի ԱՄՆ-ի արևմտյան ափեր թանկացել է 6.5%-ով` դառնալով 1552 ԱՄՆ դոլլար. Դեպի արևելյան ափը`3%-ով, դառնալով 2843 ԱՄՆ դոլլար մեկ FEU-ի համար:
Հնարավոր է, որ գները կշարունակեն աճել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, քանի դեռ Չինաստանը չի արտահանել այս տարվա վերջին կոնտեյներները:
Չինական նոր տարին սկսվում է փերվարի 16-ին և կտևի 2 շաբաթ, որից հետո սկսվում է կոնտեյներային բեռնափոխադրումների պասիվ շրջանը և տևում մինչև ապրիլ ամիսը: