Սեպտեմբերի 26-29 Հնդկաստանի Դելի քաղաքում կայացավ FIATA 2018 կոնֆերանսը, որին ներկա էին տրանսպորտային ընկերություններից և ասոցիացիաներից մոտ 920 պատվիրակներ աշխարհի 82 երկրներից։ Սաթի Տրանսը՝ ի դեմս տնօրեն Մակար Առաքելյանի, ևս մասնակցեց վերոնշյալ միաջոցառմանը։
Սաթին վերջին տարիներին առիթ է ունեցել մասնակցելու FIATA-ի ամենամյա կոնֆերանսներին աշխարհի տարբեր երկրներում՝ Շանհայում, Դուբայում, Ժնևում, Բանկոկում,Կահիրեում, Լոս Անջելեսում, Սինգապուրում։ Կոնֆերանսները հնարավորություն են տվել ընկերությանը ձեռք բերելու նոր վստահելի գործընկերներ, ինչպես նաև տեղեկացված լինել բեռնափոխադրումների համաշխարհային կանոնակարգերին։