Եվրասիական տնտեսական միության երկրների (նրա անդամները՝ Ռուսաստան, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստան,Ղրղզստան և Մոլդովա) վարորդներին այսուհետ հնարավոր է թույլատրվի աշխատել Ռուսաստանում ` իրենց երկրի վարորդական իրավունքներով: Օրինագիծը քննարկման փուլում է ։Այս առաջարկն արվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից: Այսօր Ռուսաստանի Դաշնության տարածքում թույլատրվում է միայն այն վարորդների աշխատանքային գործունեությունը, ովքեր ունեն ռուսական վարորդական իրավունքներ (բացառությամբ այն պետությունների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է):
⠀
Այս տարվա հուլիսին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց կաբոտաժային բեռնափոխադրումների մասին օրինագիծը: Իր դրույթներին համապատասխան ՝ ԵԱՏՄ երկրներից փոխադրողները Ռուսաստանի տարածքում կկարողանան իրականացնել կաբոտաժային փոխադրումներ (ներկայումս դա արգելված է):
⠀
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կաբոտաժային բեռնափոխադրումների ազատականացման ծրագիրն ընդունվել է դեռևս 2015թ․-ին, իսկ որոշ երկրներում դրա իրականացումը բավականին առաջ է ընթանում:
⠀
Օգոստոսին «Дальнобойщик» ասոցիացիայի համակարգող Վալերի Վոյտկոն քննադատել է կառավարության ծրագրերը՝ նշելով, որ կաբոտաժային բեռնափոխադրումները կհանգեցնեն գների անխուսափելի դեմպինգի և անբարեխիղճ մրցակցության: Փորձագետը համապատասխան օրինագծի ընդունումը որակել է որպես «ազգային շահերի դավաճանություն»:
Նախորդ նորություններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ