Հայաստանը պլանավորում է սահմանել ճանապարհային վճար արտասահմանյան բեռնատարների համար։
⠀
Սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա․ Սիմոնյանը հայտարարել է, որ ճանապարհային վճարի, այլ ոչ թե ճանապարհային հարկի սահմանումը թույլ կտա գանձում իրականացնել այն երկրների ավտոմեքենաների տերերից, որոնց հետ կան հարկերից ազատելու մասին համաձայնագրեր:
«Մեր միջպետական համաձայնագրերով հաճախ նախատեսվում է, որ բեռնափոխադրումներն ազատվում են բազմաթիվ հարկատեսակներից ։ Փաստորեն, եթե հարկ սահմանվի, կստացվի, որ մեր ներքին փոխադրողները հարկ կվճարեն, իսկ օտարները, միջպետական համաձայնագրերով, ոչ ։ Դրա համար էլ նախատեսել ենք վճարում, որպեսզի հավասար պայմաններ ստեղծենք», — ընդգծել Է պաշտոնյան ։
⠀
Ներկայումս Հայաստանում քննարկվում է 12 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներից ճանապարհային վճարի գանձման մասին օրենքի նախագիծը:
⠀
Ա․Սիմոնյանի խոսքով՝ օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում: «Այս նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին: Այն մեքենաները, որոնք 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգվածով բեռնափոխադրում կիրականացնեն, 1 կիլոմետրի դիմաց կվճարեն մինչև 50 դրամ ճանապարհային վճար:
«Ուսումնասիրելով նաև միջազգային փորձը՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ ամենաօպտիմալ առավելագույն գինը պետք է կազմի 50 դրամ»,- պարզաբանել է Ա․ Սիմոնյանը: Պաշտոնյան նաև ընդգծել է, որ վճարները կգանձվեն թե՛ տեղացի, և թե՛ օտարերկրյա փոխադրողներից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, իսկ հավաքված գումարները կուղղվեն ճանապարհների վերանորոգմանն ու նորերի կառուցմանը ։
⠀
Եթե նախագիծն ընդունվի գոյություն ունեցող տեսքով, այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից: Մարդասիրական, տեխնիկական և Հայաստանում ռուսական ռազմական օբյեկտների համար բեռներ տեղափոխող մեքենաների համար վճար չի գանձվի: