Walmart-ի հաճախորդները, ովքեր բնակվում են ԱՄՆ-ի Արկանզաս և Միսսուրի նահանգներում,ամռանը իրենց առցանց պատվերները կստանան անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
Zipline International-ը՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարը, հայտարարել է, որ առաքումը կիրականացվի փորձնական (բետա) ծրագրի շրջանակներում:
Առաքվելու են հիմնականում դեղեր։Երբ փորձնական ծրագիրը իրականացվի ամբողջական ծավալով և հզորությամբ, օրական կկատարվի մինչև 15 առաքում:
⠀
Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ առաջին անգամ հայտարարվեց նախագծի մասին, Walmart- ի ավագ փոխնախագահ Թոմ Ուորդը նշեց, որ Zipline դրոնը հաճախորդներին կսպասարկի 50 մղոն (80,5 կմ) հեռավորության վրա և կկարողանա ապրանքներ առաքել մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում:
⠀
Zipline անօդաչուն թևերի 3 մետր բացվածքով թռչող սարք է, որը զարգացնում է մինչև 97 կմ/ժ արագություն, առավելագույն քաշը, որ կարող է բարձրացնել սարքը, 1,8 կգ է:
Արտադրողի խոսքերով, այն ի վիճակի է ապահովել բոլոր հիմնական համակարգերի միաժամանակյա աշխատանքը՝ ներառյալ շարժիչները, էներգիան, կապը և այլն:
⠀
Իսկ ինչպե՞ս է իրականացվելու առաքումը
⠀
Թռչող սարքը գործարկվելու է պատվերների մշակման կենտրոնից։ Ծանրոցները կփաթեթավորվեն Walmart-ում և կառաքվեն Zipline։ Այնուհետև կենտրոնի աշխատակիցները կապ կհաստատեն հաճախորդների հետ և կքննարկեն առաքման պայմանները։ Դրանից հետո փաթեթները կբեռնվեն անօդաչուի մեջ և կուղարկվեն։ Հասնելով պահանջվող կետին ՝ ԱԹՍ-ն բաց կթողնի փաթեթը, որը փոքրիկ օդապարիկով վայրէջք կկատարի գետնին։