Մեր մասին

ՍԱԹԻ ՏՐԱՆՍ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ՍԿՍԱԾ 1995-ԻՑ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Սաթի Տրանսը» հիմնադրվել է 1995 թ.՝ Երևանում: «Սաթի Տրանսը» Հայաստանի՝ բեռնափոխադրումներ իրականացնող առաջատար ընկերություններից է:

Աշխարհով մեկ սփռված իր վստահելի գործընկերների լոգիստիկ ցանցի միջոցով «Սաթի Տրանսը» իրականացնում է «դռնից-դուռ» տրանսպորտային ծառայություններ աշխարհի յուրաքանչյուր երկրից՝ սկսած փոքրածավալ ապրանքներից մինչև ամբողջական կոնտեյներներ և բեռնատարներ:

Հմուտ, օպերատիվ աշխատակիցների և արդյունավետ մենեջմեթի շնորհիվ` «Սաթի Տրանսը» որակյալ, վստահելի և պատասխանատու գործընկերոջ համբավ է ստեղծել թե Հայաստանի Հանրապետությունում, և թե աշխարհի շատ երկրներում: Մեր հաճախորդները, իրենց երկար տարիների համագործակցությամբ ապացուցում են «Սաթի Տրանսի» պրոֆեսիոնալ համբավն այս ոլորտում:

Ինչու բեռի փոխադրումը վստահել մեզ

Փորձառություն
Ավելի քան 22 տարվա մասնագիտական փորձը վստահեցնում է մեր հաճախորդներին, որ իրենց բեռները տեղափոխելու համար մենք ընտրում ենք ամենաարագ, ամենաապահով և ամենաօպտիմալ տարբերակները:
Խնդիրների լուծում
Մաքսային կամ բեռնառաքող մասնագետի մատուցած ծառայությունների մեջ առավել կարևորներից է խնդիրներ լուծելու կարողությունը: Կարևոր է ըմբռնել, որ բեռնափոխադրումների պատվերների մի զգալի մասն ունի ոչ ստանդարտ պահանջներ:
Ուշադրություն մանրուքների նկատմամբ
FIATA-ի միջազգային լոգիստիկայի կանոնակարգին տիրապետելու առավելությունը հնարավորություն է տալիս օպերատիվ լուծել այն խնդիրները, որոնք հաճախակի հանդիպում են նավահանգիստներում փաստաթղթերի ձևակերպման և սահմանային մաքսակետերից տարանցման ընթացքում:
Հիմնավորված գնային քաղաքականություն
Մենք երաշխավորում ենք առաջարկվող տրանսպորտային ծախսերի օպտիմալ լինելը և պատրաստ ենք դառնալ Ձեր կայուն գործընկերը:

ՍԱԹԻ ՏՐԱՆՍ՝ ԱՊԱՀՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Sati Trans Partners

«ՍԱԹԻ ՏՐԱՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄ՝

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ

Sati Freight Forwarding

Ստացեք բեռի փոխադրման անվճար խորհրդատվություն