2007 թ.-ից սկսած Համաշխարհային բանկը ֆիննական Տուրկու քաղաքի համալսարանի հետ միասին փորձարկեցին լոգիստիկայի զարգացման գնահատման մեթոդիկան աշխարհի տարբեր երկրներում: Այն կոչվում է Լոգիստիկայի Էֆեկտիվության Ինդեք ս (Logistics Performance Index (LPI): Փորձաքննությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ:
Ինդեքսը ձևավորվում է լոգիստիկային վերաբերող 6 ցուցանիշների փորձաքննությամբ.
1. Լոգիստիկայի կազմակերպում
2. Մաքսային ծառայություն
3. Տրանսպորտային ենթակառուցվածքներ
4. Փոխադրման ընթացքում բեռների վերահսկման համակարգի առկայություն
5. Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման հասանելիություն
6. Բեռների սահմանային անցակետերից անցնելու և մաքսազերծելու ժամկետները
Վերջին տարիներին Հայաստանը 144 երկրների ցանկում զբաղեցրել է հետևյալ տեղերը`
2012 թ.՝ 100-րդ
2014 թ.՝ 92-րդ
2016 թ.՝ 141-րդ
Այս տարի Հայաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը:
1-ին տեղում Գերմանիան է
2-րդ տեղում` Շվեդիան
3-րդ տեղում` Բելգիան
Թուրքիան` 47-րդ տեղում
Իրանը` 64-րդ տեղում
Ուկրաինան` 66 տեղում
Ռուսաստանը` 75 տեղում
Վրաստանը` 119 տեղում
Հայրենական լոգիստիկայի այսպիսի ինդեքսը ցույց է տալիս, որ հանրապետությունում լոգիստիկ հզորությունը, որպես տարանցիկ երկիր չի օգտագործվում:
Ճիշտ է՝ LPI Ինդեքսը իդեալական ցուցանիշ չէ, սակայն ցույց է տալիս երկրի լոգիստիկայի ընդհանուր վիճակը:
Էքսպերտների նման ցուցանիշը լոգիստիկայի վերաբերյալ` իշխանություններին հնարավորություն է տալիս հայտնաբերել խնդրահարույց ուղղությունները տնտեսության զարգացման մեջ` համապատասխան ռեֆորմներ իրականացնելու համար: