«Սաթի Տրանս» տրանսպորտային բեռնառաքման ընկերությունը իրականացնում է հավաքական բեռնափոխադրումների կազմակերպում:
Ընկերությունը լայնացրել է իր հավաքական բեռնափոխադրումների աշխարհագրությունը:
Մենք կազմակերպում ենք հավաքական բեռնափոխադրումներ Եվրոպայից, Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հարավ-արևելյան Ասիայի երկրներից և այլն: Բացի անմիջական բեռնափոխադրումից, «Սաթի Տրանսի» աշխատակիցները պատրաստ են տրամադրել մաքսային ձևակերպման ծառայություններ աշխարհի տարբեր երկրներում:
«Սաթի Տրանս» ընկերության կոնտեյներային հավաքական բեռնափոխադրումերի աշխարհագրությունը`
- Չինաստան
Շանհայ, Նինգբո, Գուանժու, Շենժեն, Շունդե, Տիանջին, Քինդաո - ԱՄԷ
Դուբայ, Շարժա - Հարավային Կորեա
Բուսան, Ինչեոն, Սեուլ - Ավստրալիա
Սիդնեյ - Սինգապուր
Սինգապուր - Հնդկաստան
Մումբայ, Չենայ - ԱՄՆ
Լոս Անջելես, Նյու Յորք, Ատլանտա, Հյուսթոն - Ճապոնիա
Յոկոհամա, Կոբե, Օսակա - Վիետնամ
Հոշեմին, Հայ Ֆոնգ - Թայվան
Թայպեյ
LCL և LTL ծառայություններ տնտեսապես շատ ձեռնտու բեռնափոխադրման ձև են փոքրածավալ (սկսած 0.5 մ3) բեռների համար:
Մենք կարող ենք ձեր բեռը այլ պատվիրատուների ապրանքների հետ միասին հավաքել, միավորել և տեղափոխել: Եվ դուք կվճարեք կոնտեյներում և բեռնատարում ձեր բեռի իրական զբաղեցրած տեղի ծավալի չափով: Այսպիսի ծառայությունները հնարավորություն են տալիս շահավետ օգտագործել ձեր ընկերության միջոցները:
LTL Ավտոմոբիլային հավաքական բեռնափոխադրումներ Եվրոպայի ցանկացած երկրից, ինչպես նաև Ռուսաստանից: Ձեր բեռները հավաքելու, պահպանելու համար առաջարկում ենք մեր պահեստները Սոֆիայում, Պլովդիվում (Բուլղարիա), Միլանում (Իտալիա), Պրագայում (Չեխիա) և Մոսկվայում (Ռուսաստան):
Ապրանքները կհավաքենք մեր պահեստներում և այլ բեռների հետ ապահով, անվտանգ և արագ կհասցնենք ձեզ: Անհրաժեշտության դեպքում՝ բացի բեռնափոխադրումից, կօգնենք մաքսային ձևակերպումների ժամանակ` EX1, T1 և այլն:
«Սաթի Տրանսի» առավելություններն են՝
- Երկար տարիների բեռնափոխադրման կազմակերպման փորձառություն
- Հասանելի, մրցունակ և ընդունելի գներ
- Բեռնատարների և կոնտեյներների վերահսկման ժամանակակից ցանց
- Փորձառու և արհեստավարժ աշխատակազմ
- «Սաթի տրանսի» գործունեության ռիսկերն ապահովագրված են