«Սաթի Տրանս» տրանսպորտային բեռնառաքման ընկերությունը իրականացնում է նաև օդային բեռնափոխադրումների կազմակերպում:
Վերջին տարիներին գնալով էլ ավելի են մեծանում օդային բեռնափոխադրումների ծավալները: Դրա պատճառներն են՝
- բեռների արագ փոխադրում
- անվտանգության բարձր աստիճան
Օդային տրանսպորտը նրանց համար է, ովքեր ուզում են իրենց բեռն արագ կերպով հասցնել հաճախորդին: «Սաթի Տրանսը» առաջարկում է ինչպես արտահանում, այնպես էլ` ներմուծում Հայաստան և այլ երկրներ «դռնից դուռ» (“door to door”) սկզբունքով:
Մեր հաճախորդները կարող են ակնկալել մրցունակ գներ և մեզ վստահված բեռների արագ և ապահով փոխադրում:
Օդային բեռնափոխադրումներն իրականացվում են աշխարհով մեկ տեղակայված հայտնի փորձարկված ավիաընկերությունների միջոցով:
Ավիափոխադրման արժեքը կախված է բեռի բնույթից, քաշից, ծավալից, արտահանվող կետից մինչև ստացվող կետ և այլ գործոններից:
Այս պատճառով օդային բեռնափոխադրումների սակագները հաշվարկվում են անհատական` յուրաքանչյուր կոնկրետ բեռի համար:
«Սաթի Տրանսի» առավելություններն են՝
- Երկար տարիների բեռնափոխադրման կազմակերպման փորձառություն
- Հասանելի, մրցունակ և ընդունելի գներ
- Բեռնատարների և կոնտեյներների վերահսկման ժամանակակից ցանց
- Փորձառու և արհեստավարժ աշխատակազմ
- «Սաթի տրանսի» գործունեության ռիսկերն ապահովագրված են