



Ունենք մեծ փորձառություն իրականացնելու մուլտի-մոդալ տրանսպորտային փոխադրումներ: Մեր գործունեության հիմնական շրջաններն են՝ ԱՊՀ երկրները, Եվրոպան և Կովկասը:
Երկաթուղային փոխադրումներ իրականացնելիս օգտվում ենք Սևծովյան նավահանգիստներից` Փոթիից ու Բաթումիից՝ Վրաստանում, Իլիչևսկից՝ Ուկրաինայում, Կովկաս նավահանգստից՝ Ռուսաստանում:
Վերոնշյալ նավահանգիստների միջոցով` օգտվելով լաստանավերից, մենք կապնվում ենք ԱՊՀ երկաթուղային ցանցին:
«Սաթի Տրանսի» առավելություններն են՝
- Երկար տարիների բեռնափոխադրման կազմակերպման փորձառություն
- Հասանելի, մրցունակ և ընդունելի գներ
- Բեռնատարների և կոնտեյներների վերահսկման ժամանակակից ցանց
- Փորձառու և արհեստավարժ աշխատակազմ
- «Սաթի տրանսի» գործունեության ռիսկերն ապահովագրված են
Նոր երկաթուղային բեռնափոխադրման ծառայություն. Լույանգ — Թեհրան — Երևան:
Ուրախ ենք տեղեկացնել Լույանգի (Չինաստան) Թեհրանի (Իրան) և Երևանի (Հայաստան) հետ կապող նոր մուլտիմոդալ լոգիստիկ երթուղու գործարկման մասին։
Տրանսպորտի տեսակ.
Մուլտիմոդալ – Երկաթուղային + բեռնատար փոխադրում
Երթուղի.
Լույանգ → Թեհրան → Երևան
⏱ Մոտավոր տարանցման ժամանակ 20-25 օր
Այս նոր ծառայությունը առաջարկում է ավելի արդյունավետ և մատչելի այլընտրանք Չինաստանի, Իրանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների համար՝ օգնելով մեր հաճախորդներին օպտիմալացնել մատակարարման շղթաները, կրճատել ծախսերը և բարելավել առաքման ժամկետները։
SATI TRANS- ապահովում է լավագույն հնարավոր սպասարկումը։ Մենք արժևորում ենք ձեր կարծիքը և անընդհատ ձգտում ենք բավարարել ձեր լոգիստիկ կարիքները։ Ձեր գոհունակությունը մեր առաջնահերթությունն է, և մենք միշտ այստեղ ենք՝ ձեր բիզնեսին աջակցելու համար։



