Ծովային բեռնափոխադրումներ
Sati Sea Freight 2
Sati Sea Freight 3
Sati Sea Freight 4

«Սաթի Տրանս» տրանսպորտային բեռնառաքման ընկերությունը իրականացնում է ծովային (կոնտեյներային) բեռնափոխադրումների կազմակերպում:
Բեռնափոխադրման այս ձևն այսօր Հայաստանում ամենաէժանն ու հասանելին է Եվրոպայից, Չինաստանից, Հարավ-ասիական երկրներից և ԱՄՆ-ից բեռների ներմուծման համար:

Ծովային փոխադրումների աճի պատճառը նրա համեմատաբար ցածր սակագնի մեջ է: Բացի այդ, ծովային բեռնափոխադրումները համարվում են բեռների ամենաանվտանգ առաքման ձևը:
«Սաթի Տրանսը», լինելով ճանաչված տրանսպորտային ընկերություն Հայաստանում, բավական ակտիվ է վերոնշյալ բեռնափոխադրումներում:

Ընկերության աշխատակիցները կօգնեն ձեզ արտահանվող կոնտեյներների մաքսային ձևակերպումների ժամանակ՝ աշխարհի յուրաքանչյուր կետում և կապահովագրեն ձեր բեռները:

«Սաթի Տրանսը» արժևորում է իր հաճախորդներին և անում է հնարավոր և անհնարը, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ գոհ մնա մեզ հետ համագործակցությունից:

«Սաթի Տրանս» ընկերության կոնտեյներային բեռնափոխադրումերի հիմնական նավահանգիստները`

  • Անտվերպեն (Բելգիա)
  • Ամստերդամ (Նիդերլանդներ)
  • Վալենսիա, Բարսելոնա (Իսպանիա)
  • Տրիեստե, Վենեցիա, Լասպեցիա, Անկոնա (Իտալիա)
  • Մարսել, Լե Հավրե (Ֆրանսիա)
  • Հաշդոդ, Հայֆա (Իսրայել)
  • Աքքաբա (Հորդանան)
  • Ալեքսանդրիա (Եգիպտոս)
  • Տրիպոլի (Բեյրութ)
  • Լաթակիա (Սիրիա)
  • Նիկոզիա (Կիպրոս)
  • Մերսին, Ստամբուլ (Թուրքիա)
  • Պիրեյ (Հունաստան)
  • Դուբայ, Շարժա (ԱՄԷ)
  • Կարաչի (Պակիստան)
  • Մումբայ, Չենայ (Հնդկաստան)
  • Հոշեմին, Հայ Ֆոնգ (Վիետնամ)
  • Թայպեյ, Քիլանգ (Թայվան)
  • Ջակարտա (Ինդոնեզիա)
  • Պորտ Քլանգ (Մալայզիա)
  • Յոկոհամա, Կոբե, Օսակա (Ճապոնիա)
  • Բուսան, Ինչոն (Հարավային Կորեա)
  • Բանկոկ (Թայլանդ)
  • Սիդնեյ (Ավստրալիա)
  • Դալիան, Քինդաո, Քսինգանգ, Շանհայ, Շենժեն, Շոնգշան, Քսիամեն, Յանգմին, Նինգբո, Գուանժո, Ֆոշան, Շունդե (Չինաստան)
  • Լոս Անջելես, Նյու Յորք, Ատլանտա, Հյուսթոն (ԱՄՆ)
World Map
Sea freight

«Սաթի Տրանսի» կողմից փոխադրվող բեռների տեսակները`

  • Հիմնական բեռներ՝ սարքավորումներ, էլեկտրոնիկա, կենցաղային իրեր, քիմիական ապրանքներ, տարբեր մթերքներ, կահույք, շինարարական ապրանքներ և այլն
  • Հատուկ բեռներ՝ ջերմաստիճանային ռեժիմ պահանջող մրգեր, բանջարեղեն, մսամթերք, կաթնամթերք
  • Վտանգավոր բեռներ՝ ապրանքներ, որոնք պահանջում են ADR, տարբեր քիմիական ապրանքներ, ներկանյութեր

 

«Սաթի Տրանսի» առավելություններն են՝

  • Երկար տարիների բեռնափոխադրման կազմակերպման փորձառություն
  • Հասանելի, մրցունակ և ընդունելի գներ
  • Բեռնատարների և կոնտեյներների վերահսկման ժամանակակից ցանց
  • Փորձառու և արհեստավարժ աշխատակազմ
  • «Սաթի տրանսի» գործունեության ռիսկերն ապահովագրված են

Ստացեք Ձեր բեռի փոխադրման անհատական առաջարկ

Օնլայն-հայտ

    Ուշադրություն. բեռների քաշը/ծավալը պետք է լինի

    Օդային տարբերակով՝ առնվազն 45 կգ

    Ցամաքային տարբերակով՝ առնվազն 100 կգ

    Ծովային տարբերակով՝ առնվազն 1 մ3