Մեր մասին

ՍԱԹԻ ՏՐԱՆՍ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ՍԿՍԱԾ 1995-ԻՑ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Սաթի Տրանսը» հիմնադրվել է 1995 թ.՝ Երևանում: «Սաթի Տրանսը» Հայաստանի՝ բեռնափոխադրումներ իրականացնող առաջատար ընկերություններից է:

Աշխարհով մեկ սփռված իր վստահելի գործընկերների լոգիստիկ ցանցի միջոցով «Սաթի Տրանսը» իրականացնում է «դռնից-դուռ» տրանսպորտային ծառայություններ աշխարհի յուրաքանչյուր երկրից՝ սկսած փոքրածավալ ապրանքներից մինչև ամբողջական կոնտեյներներ և բեռնատարներ:

Հմուտ, օպերատիվ աշխատակիցների և արդյունավետ մենեջմեթի շնորհիվ` «Սաթի Տրանսը» որակյալ, վստահելի և պատասխանատու գործընկերոջ համբավ է ստեղծել թե Հայաստանի Հանրապետությունում, և թե աշխարհի շատ երկրներում: Մեր հաճախորդները, իրենց երկար տարիների համագործակցությամբ ապացուցում են «Սաթի Տրանսի» պրոֆեսիոնալ համբավն այս ոլորտում:

Մեր տեսլականը
Խելացի և ստեղծագործ լոգիստիկա, որը կպարզեցնի և կհեշտացնի մեր հաճախորդների կարիքները։
Մեր առաքելությունը
Մեր տարածաշրջանում ստեղծել առաջադեմ լոգիստիկ լուծումներ նոր տեխնոլոգիայի, արհեստավարժ աշխատակիցների և գերազանց սպասարկման միջոցով։

Ինչու բեռի փոխադրումը վստահել մեզ

Փորձառություն
Ավելի քան 22 տարվա մասնագիտական փորձը վստահեցնում է մեր հաճախորդներին, որ իրենց բեռները տեղափոխելու համար մենք ընտրում ենք ամենաարագ, ամենաապահով և ամենաօպտիմալ տարբերակները:
Խնդիրների լուծում
Մաքսային կամ բեռնառաքող մասնագետի մատուցած ծառայությունների մեջ առավել կարևորներից է խնդիրներ լուծելու կարողությունը: Կարևոր է ըմբռնել, որ բեռնափոխադրումների պատվերների մի զգալի մասն ունի ոչ ստանդարտ պահանջներ:
Ուշադրություն մանրուքների նկատմամբ
FIATA-ի միջազգային լոգիստիկայի կանոնակարգին տիրապետելու առավելությունը հնարավորություն է տալիս օպերատիվ լուծել այն խնդիրները, որոնք հաճախակի հանդիպում են նավահանգիստներում փաստաթղթերի ձևակերպման և սահմանային մաքսակետերից տարանցման ընթացքում:
Հիմնավորված գնային քաղաքականություն
Մենք երաշխավորում ենք առաջարկվող տրանսպորտային ծախսերի օպտիմալ լինելը և պատրաստ ենք դառնալ Ձեր կայուն գործընկերը:

ՍԱԹԻ ՏՐԱՆՍ՝ ԱՊԱՀՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

«ՍԱԹԻ ՏՐԱՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄ՝

  • FIATA — International Federation of Freight Forwarders Associations (www.fiata.com)
  • Freightbook (www.freightbook.net)
  • World Cargo Alliance — WCA (www.wcaworld.com)
  • A-Z Freight Directory (www.azfreight.com)
  • Հայաստանի Տրանսպորտային Առաքողների Միություն (www.aaff.am)
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն (www.umba.am)
  • Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատ (www.armcci.am)
  • Project Logistics Alliance (www.pl-alliance.com)

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ

Sati Freight Forwarding

Ստացեք բեռի փոխադրման անվճար խորհրդատվություն

    Ուշադրություն. բեռների քաշը/ծավալը պետք է լինի

    Օդային տարբերակով՝ առնվազն 45 կգ

    Ցամաքային տարբերակով՝ առնվազն 100 կգ

    Ծովային տարբերակով՝ առնվազն 1 մ3