Հոլանդացիները փորձարկում են նոր համակարգ, որը ընթացքի ժամանակ ստուգում է բեռնատարի անվադողերի ճնշումը և պատասխանը ուղարկում վարորդի հեռախոսին:
⠀
2018թ․-ին Նիդեռլանդներում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բեռնատարների մասնակցությամբ վթարների ավելի քան 40 տոկոսը կապված են անվադողերի անսարքության հետ։ Չափազանց ցածր ճնշումը հանգեցնում է անվադողերի տաքացմանը, ինչը բացասաբար է ազդում մեքենայի արգելակման վրա։
⠀
Նիդեռլանդներում, արդեն որոշ ժամանակ, աշխատանքներ են տարվում երկրի ճանապարհներին խելացի համակարգ ներդնելու ուղղությամբ, որը չափելու է անիվների ճնշումը ՝ առանց բեռնատարը կանգնեցնելու:
Անցյալ տարվա վերջին նման լուծումն արդեն փորձարկվել էր Էրպի մոտակայքում գտնվող ճանապարհին: Մինչ վերջերս վարորդները, ովքեր մեքենա էին վարում անվադողերի չափազանց ցածր ճնշմամբ, տեղեկացվում էին խնդրի մասին ճանապարհի վերևում գտնվող էկրաններին ցուցադրված հաղորդագրության միջոցով:
⠀
Ներկայումս բեռնափոխադրողները կարող են նաև հեռախոսային ծանուցումներ ստանալ հատուկ հավելվածի ՝ Be-Mobile Truckmeister- ի միջոցով: Բավական է գրանցվել հավելվածում և մուտքագրել մեքենայի հաշվառման համարը:
⠀
Ինչպես հայտնում են հոլանդական լրատվամիջոցները, փորձարկումների մեկնարկից ի վեր, համակարգը, միջին հաշվով, օրական մոտ 15 բեռնատար է հայտնաբերել անվադողերի սխալ ճնշման խնդրով։
Սա ցույց է տալիս, որ խնդիրը բավականին արդիական է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից։
Նախորդ նորությունները՝
Ռուսաստանում ԵԱՏՄ երկրների վարորդները այսուհետ կաշխատեն իրենց վարորդական իրավունքներով
Ճանապարհային վճար բեռնատարների համար