Օրերս COREX Logistics ընկերության փորձագետները կիսվել են իրենց կանխատեսումներով՝ կապված բեռնափոխադրումների ոլորտի զարգացման հետ կորոնավիրուսի պանդեմիայից հետո ։ Ընկերությունում կարծում են, որ լոգիստիկ մատակարարները, կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամից հեշտությամբ դուրս գալու համար, պետք է արագ հարմարվեն փոփոխվող պայմաններին։ Ըստ կանխատեսումների՝ հետճգնաժամային շրջանում պահպանվելու են համաճարակի ընթացքում առաջացած մի շարք թրենդներ, որոնք էական ազդեցություն են ունենալու լոգիստիկ ոլորտի վրա ամբողջ աշխարհում։
⠀
Թրենդ 1 — Դեմպինգ լոգիստիկ շուկայում։ Հաճախորդների համար պայքարի թեժացումը կհանգեցնի բեռնափոխադրումների ոլորտում դեմպինգի։ Քանի որ բեռների քանակը նվազում է, առաջանում է տրանսպորտի պարապուրդ։ Շատ ընկերություններ պարզապես չեն դիմանա երկարաժամկետ դեմպինգին։
⠀
Թրենդ 2 — Covid-19-ի ճգնաժամը իդեալական առիթ է շուկայից թույլ խաղացողներին դուրս մղելու համար։ Մոտ ապագայում մի շարք փոքր և միջին խաղացողներ ստիպված կլինեն լքել շուկան։ Այստեղ, ինչպես Դարվինի տեսության մեջ, կենդանի կմնա ամենաուժեղը։ Յուրաքանչյուր ոք, ով կարողացել է խնայողություններ անել վերջին երկու տարիների ընթացքում, այժմ հաստատ կփնտրի շուկայի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն:
⠀
Թրենդ 3 — Համագործակցություններ, ծառայությունների ինտեգրում։ Ընկերությունները կսկսեն օգտվել միմյանց ծառայություններից՝ հաճախորդների համար մշակելով հատուկ առաջարկներ և, որպես արդյունք, կամրապնդեն իրենց համատեղ դիրքերը։
⠀
Թրենդ 4 — Գնումներից հրաժարվելը: Ավտոմեքենաների շարժակազմերի նորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մեծ պահանջարկ։ Փոխարժեքի բարձրացման և համաճարակի պատճառով լոգիստիկ ընկերությունների 90% -ը չի զբաղվում տրանսպորտային միջոցների նորացմամբ:Սա նշանակում է, որ ավտոպարկը հնանալու է, և դրանց նորոգման և պահպանման հետ կապված ծառայությունները կսկսեն մեծ պահանջարկ ունենալ:
⠀
Թրենդ 5 — Հավաքական բեռնափոխադրումների պահանջարկի մեծացում։ Նկատվում է ամբողջական բեռնափոխադրումների քանակի նվազում, սակայն աճի միտում կա հավաքական բեռնափոխադրումներ-ի դեպքում։ Օդային փոխադրումներ-ի սահմանափակումները կստիպեն բեռնատերերին իրականացնել փոխադրումներ հավաքական տարբերակով: Այս պահին հատկապես մեծ է եվրոպական երկրներից հավաքական բեռնափոխադրումներ-ի պահանջարկը:
⠀
Թրենդ 6 — Նորագույն տեխնոլոգիաների ներդրում։ Երկար ժամանակ խոսվում էր օպտիմալացման և թվայնացման մասին, բայց քիչ ընկերություններ համարձակվեցին իրական և հիմնարար փոփոխություններ կատարել: Համաճարակի ընթացքում շատ ընկերություններ որոշում կայացրին իրենց ամբողջ աշխատանքը «նոր ուղու վրա» դնել։
⠀
Թրենդ 7 — Ծանրոցների առաքում անօդաչու թռչող սարքերով։ Այս միտումը եկավ Ասիայից․Չինաստանում համաճարակի ընթացքում ծանրոցների մեծ մասը առաքվում էին այս ձևով։
⠀
Թրենդ 8 — Սանիտարական ստանդարտներին համապատասխանելը, սարքավորումների, տրանսպորտային միջոցների ախտահանումը կդառնա նորմ և պահանջ բեռների ստացողների կողմից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ լոգիստիկ ընկերությունները ստիպված կլինեն շարունակել պահպանել սանիտարական կանոնները:
⠀
Թրենդ 9 — Բեռնափոխադրումների ոլորտին առնչվող միջոցառումների անցկացում առցանց ձևաչափով։ Բեռնափոխադրումների ոլորտում միջոցառումների մեծ մասի՝ առցանց ձևաչափով անցկացումը կշարունակվի, քանի որ հանդիպումների, բանակցությունների, վեբինարների, համաժողովների այս ձևաչափը ցույց է տվել բարձր արդյունավետություն:
⠀
Թրենդ 10 — Լոգիստիկ ընկերությունները ստիպված կլինեն հակաճգնաժամային ծրագրեր ունենալ։ Համաճարակի ընթացքում ճգնաժամի փորձը թույլ կտա լոգիստիկ ընկերությունների ղեկավարությանը գրպանում ունենալ «պլան B» ՝ հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ։
⠀
Եզրակացություն։ Համաճարակից հետո լոգիստիկ աշխարհը նույնը չի լինի, ինչ նախկինում էր: Բայց այն ընկերությունները, որոնք հետևում են միտումներին և արագորեն հարմարվում փոփոխություններին, կկարողանան կառավարել իրավիճակը, ստեղծել պահանջված ծառայություններ և ամրապնդել իրենց դիրքերը շուկայում: Ինչպես ասում է ասացվածքը․ «Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին» ։
11
Հնվ
2021