Գերմանիայի քաղաքներից մեկում բացվել է ոչ ստանդարտ հյուրանոց՝ նախատեսված բեռնատարի վարորդների համար։
⠀
Դրա եզակիությունը կայանում է նրանում, որ հյուրանոցային համարները տեղակայված են 45՛ ֆուտ բեռնարկղերում։
⠀
Դյուսելդորֆում բնակվող ձեռնարկատերերեր Քրիստիան Թայզենը և Ռալֆ-Փիթեր Կալսը բեռնարկղերը վերածում են մինի հյուրանոցային սենյակների:
⠀
«Roatel»-ը փոքր սենյակների անունն է, որոնք շուտով կհայտնվեն ամբողջ Գերմանիայի տարածքում, մասնավորապես՝ բեռնատարների կանգառներում, հանգստյան գոտիներում և բենզալցակայաններում:
⠀
Ձեռնարկատերերը պատմել են, որ գաղափարի իրականացման համար շարժառիթ է հանդիսացել ԵՄ-ի կողմից վերջերս ընդունված օրենքը, ըստ որի՝ բեռնատարի վարորդներին արգելվում է հանգստյան օրերին գիշերել մեքենայում։
⠀
Յուրաքանչյուր բեռնարկղում տեղավորվում է 4 մինի սենյակ։ Մեկ բեռնարկղը բնակարանի վերածելը արժե շուրջ 120,000 եվրո:
⠀
7 քմ ընդհանուր մակերեսով մինի սենյակ «Roatel» — ն ունի բոլոր անհրաժեշտ հարմարությունները `ցնցուղ, լվացարան, զուգարան, օդորակիչ, հեռուստացույց և Wi-Fi:
⠀
Նման հյուրանոցում գիշերելը արժե մոտ 46 եվրո: Ամրագրումը իրականացվում է բջջային հավելվածի միջոցով: