Մոտավոր տվյալներով այսօր ընդհանուր բեռնափոխադրումների ծավալները բաժանվում են 2 խմբի: Ամբողջ ծավալների 30% իրականացվում է ուղղակի պատվիրատու-բեռնափոխադրող համագործակցության միջոցով, իսկ 70%-ը` պատվիրատու-տրանսպորտային բեռնառաքող (էքսպեդիտոր) կապի միջոցով:

Ինչքան փորձառու է բեռնառաքողը (էքսպեդիտորը), այնքան էժան է տրանսպորտային լոգիստիկայի արժեքը պատվիրատուի համար` նույնիսկ բեռնառաքողի միջնորդավճարը ներառյալ:
Բեռնառաքողը (էքսպեդիտորը) ուղեկցում է բեռը բեռնափոխադրման բոլոր կետերում` սկսած վաճառողից մինչև վերջնական գնորդ:
Բեռնափոխադրման արժեքը տատանվում է բեռի արժեքի միջև 10%, իսկ բեռնառաքողի ծառայության արժեքը տատանվում է բեռնափոխադրման արժեքի 2-20%:
Բեռնառաքողի (էքսպեդիտորի) հիմնական խնդիրն է` նվազեցնել պատվիրատուի տրանսպորտային ծախսերը և առաջարկել նպաստավոր երթուղիներ:

