Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների եւ ներգնա տուրիզմի առաջատար ընկերություններից մեկը՝«Սաթի» ՓԲԸ-ն, այսօր տոնում է իր գործունեության 25-րդ տարեդարձը։
Սկսելով իր գործունեությունը 1995թ.-ից՝ «Սաթի» ՓԲԸ-ն կարճ ժամանակում կարողացավ կայուն դիրքեր զբաղեցնել միջազգային բեռնափոխադրումների եւ ներգնա զբոսաշրջության ոլորտներում։
«Սաթի Տուրը»-ը ստեղծման օրվանից իրականացնում է ներգնա զբոսաշրջային տուրեր ՀՀ եւ Արցախի տարածքում՝ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։
«Սաթի Տրանս»-ն իրականացնում է միջազգային թե՛ օդային, թե՛ ծովային եւ թե՛ ցամաքային
բեռնափոխադրումներ աշխարհի յուրաքանչյուր կետից Հայաստան եւ հակառակը՝ մինչ օրս շուկայում պահպանելով իր՝ վստահելի եւ պատասխանատու գործընկերոջ համբավը։
«Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք թե՛ վերելքների, թե՛ վայրէջքների տարիներ։ Բախվել ենք ոլորտում առկա շատ ու շատ խնդիրների, սակայն միշտ մնացել ենք ներմուծող/արտահանող ընկերությունների կողքին, օգնել պատշաճ կերպով եւ ժամանակին միջազգային շուկա արտահանել իրենց ապրանքները՝ հաղթահարելով տարածաշրջանի ճանապարհային խոչընդոտները»:
Մակար Առաքելյան, «Սաթի» ՓԲԸ-ի տնօրեն
Ինչ ունենք մենք այսօր/Մեր ձեռքբերումները
Փորձառու եւ արհեստավարժ անձնակազմ։ Մարդիկ, ովքեր յուրաքանչյուր հաճախորդի տրամադրում են անհատական եւ պրոֆեսիոնալ մոտեցում՝ փորձելով գտնել լուծումներ եւ առաջարկել տարբերակներ բեռնափոխադրման ամբողջական պրոցեսը ճիշտ եւ ժամանակին իրականացնելու եւ կառավարելու համար։
Երկար տարիների փորձ։ 25 տարիների ընթացքում առնչվելով տարատեսակ իրավիճակների եւ խնդիրների հետ, ծանոթանալով շատ բեռների ներմուծման/արտահանման ընթացակարգերին՝ կուտակել ենք բավականին մեծ փորձ եւ հմտություն, որոնք էլ կիրառում ենք մեր աշխատանքում։
Հավատարիմ հաճախորդներ։ Հայաստանի առաջատար շատ ընկերություններ վստահել ու վստահում են իրենց բեռների ներմուծումը եւ արտահանումը մեզ։ Դրանց շարքում ընդգրկված են ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից՝ հումքի, պարարտանյութի, շինանյութի, թեթեւ եւ սննդի արդյունաբերության եւ այլ, ինչպես նաեւ շատ պետական կառույցներ, դեսպանատներ եւ այլն։
«Սաթի Տրանս»՝ միջազգային գործընկեր։ Այս տարիների ընթացքում «Սաթի Տրանս»-ը դարձել է տրանսպորտային հուսալի գործընկեր ոչ միայն տեղական ընկերությունների, այլ նաեւ միջազգային շատ ու շատ ընկերությունների համար։
Անդամակցություն։ Տեղական մի շարք ասոցիացիաների ,միությունների անդամակցելուց բացի՝ «Սաթի Տրանս»-ը հանդիսանում է միջազգային մի քանի խոշոր տրանսպորտային կառույցների անդամ, ինչը իր հերթին ապահովագրում է մեր գործունեությունը եւ նպաստում ինչպես գործընկերային ցանցի ընդլայնմանը, այնպես էլ ճանաչելի է դարձնում Հայաստանը միջազգային ասպարեզում։
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ «Սաթի» ՓԲԸ-ն շարունակելու է իր ողջ ջանքերը ներդնել հաճախորդների սպասարկման բարձր որակի եւ միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելու ուղղությամբ։
Հ.Գ.
Շնորհակալություն ենք հայտնում «Սաթի» ՓԲԸ-ի հազարավոր հաճախորդներին, գործընկերներին, անձնակազմին մեզ հետ լինելու համար եւ մաղթում ենք առողջություն, ֆինանսական կայունություն եւ բարեկեցություն։
Եղել ենք եւ խոստանում ենք լինել բեռնափոխադրումների Ձեր հավատարիմ եւ վստահելի գործընկերը դեռ երկար տարիներ…
Սիրով՝ «Սաթի» ՓԲԸ-ի թիմ